National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.09.2022
Կդյուրացվեն Հայաստանի եւ Բելառուսի առանց արտոնագրերի այցելությունների մեխանիզմները
1 / 1

2021 թ. հոկտեմբերի 8-ին ստորագրված արձանագրության վավերացումը կդյուրացնի Հայաստանի եւ Բելառուսի առանց արտոնագրերի այցելությունների մեխանիզմները: Այս մասին հայտնել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Արձանագրությամբ համաձայնագրի 1-ին հոդվածը լրացվում է երրորդ եւ չորրորդ մասերով: Ըստ լրացումների՝ մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից:

Մի կողմի պետության քաղաքացու 30 օրից ավելի ժամկետով մյուս կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում՝ տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի` հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

Նշվել է, որ Բելառուսն արդեն վավերացրել է արձանագրությունը:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի հերթական նիստում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օրինագծին դրական եզրակացություն է տվել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am